Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում փորձել են ուրան վաճառել 2,8 մլն դոլարով

Վրաստանում փորձել են ուրան վաճառել 2,8 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել Է մարտի 11-ին Քոբուլեթ սեւծովյան առողջավայրում ճառագայթաակտիվ նյութ վաճառելու փորձի համար երկու մարդու ձերբակալման գործի մանրամասները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հետաքննությունը պարզել Է, որ հիշյալ անձինք փորձել են միջուկային նյութ՝ ուրան, վաճառել 2 միլիոն 800 հազար դոլարով»,- ասված Է Պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ: Փորձաքննությունը ցույց Է տվել, որ ձերբակալվածներից առգրավել են 40,19 գրամ ուրան-238 ճառագայթաակտիվ իզոտոպ: «Առգրավված նյութն սպառնում Է մարդու կյանքին եւ առողջությանը»,- ասված Է հայտարարության մեջ: Գործը հետաքննում Է Վրաստանի Պետանվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]