Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջեկի Չանը դերասաններին հորդորել Է՝ պայքարել աղքատության դեմ Չինաստանում. China Daily

Ջեկի Չանը դերասաններին հորդորել Է՝ պայքարել աղքատության դեմ Չինաստանում. China Daily

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ջեկի Չանը, որը հանդես Է գալիս նաեւ որպես կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ եւ երգիչ, դերասաններին հորդորել Է՝ պայքարել աղքատության դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Չինաստանի ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի՝ մարտի 13-ին Պեկինում ավարտված նիստում, ինչպես գրում Է China Daily թերթը, Ջեկի Չանը վերստին կոչ Է արել դերասաններին՝ «հասարակության մեջ իրենց ազդեցությունն օգտագործել աղքատությունն արմատախիլ անելու պայքարում»:

Անցած ամռանը Ջեկի Չանը մասնակցել Էր Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության Star Lights մշակութային ծրագրին, որն ուղղված Էր այդ թվում՝ աղքատ ավաններից ու գյուղերից տաղանդավոր երիտասարդությանն օգնելուն: Այնուհետեւ նա հյուրախաղերի Էր մեկնել Չինաստանի ներքին շրջաններ, որտեղ մշտապես խոսել Է չինական գյուղում տնտեսական հետամնացությունը հաղթահարելու կարեւորության մասին: Մինչ այժմ նա մոտավորապես երեք տասնյակ «ագիտբրիգադ» Է կազմակերպել, որոնք եղել են չինական մի ամբողջ շարք աղքատ գավառներում: Ջեկի Չանի հետ միասին այդ ծրագրին մասնակցում են նաեւ ժամանակակից չինական, հոնկոնգյան եւ ամերիկյան կինեմատոգրաֆի մյուս աստղերը, ինչպիսիք են Ու Ցզինը (Գայլերի պատերազմը-2») եւ Լի Բինբինը («Մեգ», «Չարի կացարանը», «Տրանսֆորմերները»): Ջեկի Չանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]