Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 
մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ակտիվ մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի արդիականացման, Ընտրական օրենսգրքի բարելավման ուղղություններով իրականացվող բարեփոխումներին:

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգի իրականացումը նոր թափ կհաղորդի երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: 

Զրուցակիցները կարևորել են նշված բոլոր ուղղություններով փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնակի կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը և նշել, որ անձնապես նախ որպես լրագրող, ապա քաղաքական գործիչ ու քաղբանտարկյալ երկար տարիներ ունեցել է արդյունավետ գործակցություն ԵԽԽՎ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում համազեկուցողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]