Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Իրանը կվերանայի պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանում պահպանվեն միջուկային ծրագրերը


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարող Է վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանային տերությունները շարունակեն ֆինանսավորել իրենց միջուկային ծրագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հայտարարել Է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Տարածաշրջանային տերություններից մի քանիսն օգտագործում են նավթադոլարները, որպեսզի միջուկային նախագծեր ներառեն իրենց օրակարգում: Դա սպառնում Է տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը եւ կարող Է հանգեցնել ավելի ահավոր ճգնաժամի, քան ահաբեկչությունն ու «Իսլամական պետությունը»,- Fars գործակալությունը մեջբերել Է Շամխանիի խոսքը: Նա հավելել Է, որ «նման փոփոխությունները նոր սպառնալիքներ են ստեղծում, որոնք անհանգստացնում են Թեհրանին»: «Ելնելով նոր սպառնալիքների բնույթից ու աշխարհագրությունից, մենք կվերանայենք մեր ռազմավարությունը, որով ղեկավարվում են զինված ուժերը»,- ընդգծել Է նա: Փետրվարի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդես Էր եկել Սաուդյան Արաբիայում ատոմային Էլեկտրակայաններ կառուցելու ամերիկյան ընկերությունների պլանների քննադատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ