Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին նշեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«Ջերմորեն ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը մեծապես նվազել է սահմանին: Վստահ եմ, որ սա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը խաղաղ կարգավորման նպատակով: Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Կցանկանամ նաև ընդգծել, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավել վստահություն ամրապնդող գործընթացներ: Մեր նախագահությունը ԵԱՀԿ-ում մարդակենտրոն է, միտված է հակամարտությունների կանխարգելմանը, անվտանգ ապագայի կազմակերպմանը»,- շեշտեց ԵԱՀԿ գործող նախագահը`նկատելով, որ հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների քանակի նվազեցումը փաստում է, որ հակամարտությունը լուծված չէ, և փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում:

Լայչակը նշեց, որ Երևան է ժամանել՝ վերահաստատելու ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին: Միաժամանակ նաև իր լիակատար աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ