Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում Սալոմե Զաուրաբիշվիլիին դիմավորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի օրհներգերը: Այնուհետև երկու երկրների նախագահները ողջունեցին Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների անդամներին, ինչին հաջորդեց ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի  և նվագախմբի հանդիսավոր քայլերթը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ