Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի դադարեցման հարցը եղել և մնում է օրակարգում. Զոհրաբ Մնացականյան


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինությունների մրցավազքի դադարեցման հարցը եղել և մնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Սլովակիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին Լայչակին ուղղված հարցին, որին պատասխանելով՝ Սլովակիայի արտգործնախարարը նշեց, որ այդ հարցը բազմիցս քննարկել են ՀՀ ԱԳՆ-ի հետ, և այն արդեն փակ է:

«Այս հարցը մեր երկկողմ օրակարգում եղել է: Առավել ուշադրություն է պահանջում բոլորիս կողմից այն առումով, որ մենք չենք ողջունում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը, բավական զգայուն ենք նման հարցերի շուրջ: Շնորհակալ ենք մեր գործընկերոջը, որ կարողացել ենք ներգրավվել նման երկխոսության մեջ: Սա եղել և մնում է մեր օրակարգում ոչ միայն այս, այլև ավելի լայն կոնտեքստում»,- նշեց Մնացականյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ