Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Սահակաշվիլին որոշել Է Ուկրաինա վերադառնալ ապրիլի 1-ին


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե մտադիր Է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ Է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի ապրիլի 1-ին ես պատրաստվում եմ վայրԷջք կատարել «Բորիսպոլում» (Կիեւի օդանավակայան)… Ես այդ տոմսը վերցրել եմ, որովհետեւ վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ… եւ հենց որ նա չանցնի երկրորդ փուլ, ես ավելի քան վստահ եմ, որ ոչ մի սահմանապահ չի ցանկանա կատարել ինձ Ուկրաինա չթողնելու նրա հրամանագիրը»,-հայտարարել Է Սահակաշվիլին լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում, որի տեսագրությունը հրապարակված Է լրագրողի YouTube-ալիքում: Սահակաշվիլին նաեւ գնված տոմսը ցուցադրել Է սմարթֆոնով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ