Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահին

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային 
Ժողովրդավարական Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավի կործանման մասին։

Այս ծանր պահին Ձեզ եմ հղում իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում ուժ և համբերություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]