Volkswagen-ը Էլեկտրամոբիլների շուրջ 70 մոդել կթողարկի մինչեւ 2028 թվականը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen գերմանական ավտոհսկան պլանավորվում Է ավելի շատ միջոցներ ներդնել Էլեկտրամոբիլաշինության զարգացման գործում եւ մինչեւ 2028 թվականը թողարկել Էլեկտրամոբիլների շուրջ 70 նոր մոդել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ մարտի 12-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Volkswagen-ի ղեկավարությունը հայտարարել Էր Էլեկտրամոբիլների 50 նոր մոդել թողարկելու պլանների մասին: Առաջիկա տասը տարում ընկերությունը մտադիր Է ընդհանուր առմամբ արտադրել Էլեկտրական քարշուժով 22 մլն մեքենա: «Էլեկտրամոբիլաշինության զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ ապահովելու համար մենք ստիպված ենք բարձրացնել արդյունավետությունը բոլոր բնագավառներում»,-հայտարարության մեջ բերված Է Volkswagen-ի ղեկավար Հերբերտ Դիսի խոսքը: Առաջիկա հինգ տարում կոնցեռնը մոտավորապես 44 մլրդ եվրո կներդնի նոր տեխնիկայի զարգացման, մասնավորապես, Էլեկտրաշարժիչների մշակման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում