Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Հայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

Հայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց պայքարը Հունգարիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում կանանց ընտրանին մրցում էր Հունգարիայի հետ: Հավաքականի կազմում պարտություն կրեցին Մարիա Գևորգյանը և Սուսաննա Ղուկասյանը, իսկ Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Հայաստան-Հունգարիա 2:2:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ