Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը եւ Ռուսաստանը քննարկել են երկու երկրների Էլեկտրացանցերի միավորման հեռանկարը

Իրանը եւ Ռուսաստանը քննարկել են երկու երկրների Էլեկտրացանցերի միավորման հեռանկարը


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Էներգետիկայի նախարար Ռըզա Արդաքանիյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Նովակի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Ադրբեջանի, Վրաստանի կամ Հայաստանի տարածքով երկու երկրների Էլեկտրացանցերի միավորման հեռանկարը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մարտի 12-ին հայտնել Է Իրանի Էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, նախարարները պայմանավորվել են Թեհրանում եւ Սպահանում միջկառավարական հանձնաժողովի եռօրյա նիստ անցկացնելու շուրջ, որը պետք Է սկսվի հունիսի 16-ին: Նաեւ կողմերը որոշել են մայիսի 15-ին Իրանի մայրաքաղաքում կազմակերպել խորհրդաժողով՝ նվիրված Իրանի եւ Հյուսիսային Կովկասի տնտեսական ու առեւտրական համագործակցությանը:
Փետրվարին Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության եւ ստորագրված պարտավորագրերի կատարման վրա: Առաջին հերթին դա վերաբերում Է Ռուսաստանի կողմից Խորմոզգանի նահանգում «Սիրիք» ջերմաԷլեկտրակայանի չորս Էներգաբլոկների կառուցմանը: Նրա խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ գոհ Է երկրների միջեւ Էներգետիկական համագործակցության զարգացման դինամիկայից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]