Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 
ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 12-ին  ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ կարևորելով նրա դերակատարությունը համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում: 

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու նախագծերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական կարևորություն ունեցող խնդիրների, ինչպես նաև մի շարք ոլորտներում հեռանկարային ծրագրերի և դրանց իրագործման վերաբերյալ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]