Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Հայտնի Է «Մեծ պայթյունի տեսության» վերջին սերիայի ցուցադրման ամսաթիվը


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CBS հեռուստաալիքը, որը ցուցադրում Է «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալը, հայտնել Է սիթքոմի եզրափակիչ սերիայի հեռարձակման ամսաթիվը: Ինչպես հայտնում Է Deadline պորտալը, հղում անելով ալիքին, Էպիզոդը կցուցադրվի մայիսի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

12-րդ եթերաշրջանի վերջին սերիան կտեւի մեկ ժամ, ճշտում Է հրատարակությունը:

Ինչպես հիշեցրել Է Deadline-ը, դերասան Ջիմ Փարսոնսը չի ցանկացել Շելդոն Քուփերի դերին վերադառնալ 13-րդ եթերաշրջանի նկարահանման դեպքում, ինչից հետո հայտարարվել Է սերիալը փակելու մասին: Ավելի վաղ սիթքոմի ստեղծողներից մեկը՝ Չաք Լորին, հայտարարել Էր, որ իր համար ուրախություն Էր սերիալում աշխատելը: «Շատ տխուր կլինի այն թողնելը»,-նշել Է Լորին:

«Մեծ պայթյունի տեսությունը» ամերիկյան սիթքոմ Է, որն ստեղծել են Չաք Լորին եւ Բիլ Փրեդին: Սերիալի պրեմիերան տեղի Է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին: Սերիալի գլխավոր հերոսներն են՝ ֆիզիկոսներ Շելդոն Քուփերը եւ Լեոնարդ Հոֆսթեդթերը (նրան մարմնավորել Է Ջոնի Գալեքին), նրանց ընկերները՝ աստղաֆիզիկոս Ռաջեշ Քութրափալին եւ ինժեներ Հովարդ Վոլովիցը (Կունալ Նայյար եւ Սայմոն Հելբերգ), ինչպես նաեւ հարեւանուհին՝ Փեննին (Քեյլի Քուակո), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ