Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտարարվել են ամենամաքուր օդով երկրները

Հայտարարվել են ամենամաքուր օդով երկրները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում ամենամաքուր օդով կարող Է հպարտանալ Ֆինլանդիան, համաշխարհային վարկանիշում նրանից առաջ Է անցել միայն Իսլանդիան: Բացի նրանցից, հնգյակ են մտել Էստոնիան, Շվեդիան եւ Ավստրալիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրո Պուլսը»:

Բնության պահպանության խոշորագույն միջազգային կազմակերպության եւ համակարգչային ծրագրեր մշակող ընկերության մասնագետները կատարել են հետազոտություն՝ ուսումնասիրելով օդի մաքրությունը 73 պետություններում: Փորձագետները գնահատել են, թե միջին հաշվով փոշու որքան միկրոմասնիկներ Է պարունակում այս կամ այն երկրի քաղաքների օդը:

Դա օդի աղտոտման՝ մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկն Է. շատ մանր չափի պատճառով մասնիկները խորը ներթափանցում են շնչուղիներ, նստում թոքերում, ինչն առաջացնում Է առողջության հետ կապված խնդիրներ՝ ալերգիայից մինչեւ ուռուցքաբանական հիվանդություններ, պարզաբանել են վերլուծաբանները: Ամենակեղտոտ օդն, ինչպես պարզվել Է, Բանգլադեշում Է, Պակիստանում եւ Հնդկաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]