Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գագիկ Մակարյանն առաջարկում է ԵԱՏՄ-ի շրջանակում և ՌԴ-ի հետ ստեղծել տնտեսական փոխազդեցության մոդել

Գագիկ Մակարյանն առաջարկում է ԵԱՏՄ-ի շրջանակում և ՌԴ-ի հետ ստեղծել 
տնտեսական փոխազդեցության մոդել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական փոխազդեցության մոդել չունի:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«ԵԱՏՄ-ի շրջանակում ունենք զուտ առևտրային մոդելներ, բայց դրանք տնտեսական փոխազդեցության մոդելներ չեն: Առաջարկում եմ՝ աշխատանքային խմբի կարևոր խնդիրներից մեկը լինի դրա ստեղծման ուղղություններ փնտրելը»,- ասաց Մակարյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ տնտեսական շահերից կբխի նաև, եթե ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը համագործակցի խորհրդարանի այլ հանձնաժողովների հետ:

«ԵԱՏՄ տնտեսական շահերի տեսանկյունից հանձնաժողովը պետք է համագործակցի նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ, որպեսզի կրթական խնդիրները կարողանանք ճիշտ լուծել ու ապահովել տնտեսությունը մրցունակ կադրերով»,- նշեց Գագիկ Մակարյանը:

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ-ի համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]