Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

NASA-ն ցուցադրել Է, թե ինչպես Է հնչում Տիեզերքը


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն ներկայացրել Է տեսահոլովակ, որտեղ ձայնագրված Է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակման լուսանկարները, որոնք նկարահանել Է Hubble աստղադիտակը Wide Field Camera 3 խցիկի միջոցով: Աստղերը եւ կոմպակտ գալակտիկաներն ստացել են կարճ եւ հստակ ձայներանգներ, իսկ պարուրաձեւ գալակտիկաները՝ երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ: «Դա, հնարավոր Է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն Է, որը դուք որեւԷ տեղ լսել եք»,- նշել են NASA-ում: Ինտերնետ-օգտատերերին ձայնագրությունը թվացել Է բավականին սահմռկելի, բայց «հետաքրքրաշարժ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ