Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ-ի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաքելությանը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ-ի  «Առևտրի խթանում և որակի 
ենթակառուցվածքներ»  ծրագրի առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ»  ծրագրի առաքելությանը՝ քննարկելու ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  նախարարն իր խոսքում նշել է, որ առաքելության այցի օրակարգը ներառում է կարևորագույն հարցեր։

Տիգրան Խաչատրյանն առաջարկել է քննարկել ծրագրի բաղադրիչների ճկունության վերաիմաստավորումը՝ որպես հիմնական նպատակ պահպանելով որակի ենթակառուցվածների բարելավումը և առևտրի խթանումը։

Կողմերը ներկայացրել են սահմանված ժամկետներում ծրագրի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ պատկերացումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել  քննարկումներն առանձին ուղղությունների շուրջ, ապա ամփոփել արդյունքները նախարարի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]