Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրյուսելում բացվում Է Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովը

Բրյուսելում բացվում Է Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մարտի 12-ին մեկնարկում Է Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովը: Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով 85 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են եկել Եվրոպայի մայրաքաղաք, որպեսզի մինչեւ մարտի 14-ը միջոցներ հավաքեն Սիրիայի բնակչությանն ու փախստականներին օգնելու, ինչպես նաեւ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ այդ երկրում տիրող ճգնաժամի կարգավորման գործընթացի վիճակը քննարկելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է ԵՄ-ի խորհուրդը, 85 երկրներ ու կազմակերպություններ հավաստել են իրենց մասնակցությունը խորհրդաժողովին: Նրանց թվում են, մասնավորապես, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Թուրքիան, Իրանը, Իրաքը, ԱՄՆ-ն, Եգիպտոսը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը, Կանադան, Կատարը, Եվրամիության բոլոր երկրները: Բացի այդ, հանդիպմանը հրավիրված են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Եվրոպայի ներդրումային բանկը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Արաբական պետությունների լիգան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Իհարկե, միջոցառմանը կամասնակցի նաեւ ՄԱԿ-ը, որը ԵՄ-ի հետ միասին կազմակերպել Է այն: ՄԱԿ-ի ներկայացուցիչների թվում կլինեն կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենը եւ ՄԱԿ-ի փախստականների գործերի գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Խորհրդաժողովի աշխատանքի առաջին օրը՝ երեքշաբթի, սպասվում Է պատվիրակությունների ժամանումը եւ մի շարք հանդիպումներ ոչ կառավարական ու հասարակական կազմակերպությունների միջեւ: Գլխավոր ելույթները, նախարարական մակարդակով նիստերն ու նստաշրջանները տեղի կունենան մատի 13-14-ին: Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովը հերթական անգամ կանցկացվի առանց այդ երկրի իշախանությունների մասնակցության, հայտնել Է ԵՄ-ի խորհուրդը:

«Ոչ ռեժիմը, ոչ ընդդիմությունը հրավիրված չեն խորհրդաժողովին»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպական մի աղբյուր: Սիրիայի շուրջ առաջիկա խորհրդաժողովը կդառնա երրորդը: Նախորդ հանդիպումները, որոնք նվիրված Էին այդ հանրապետության հումանիտար իրադրությանը, կայացել են Բրյուսելում 2017 թվականի ապրիլին եւ 2018 թվականի ապրիլին: Դրանց արդյունքում հաջողվել Է հավաքել մոտավորապես 12 միլիարդ եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]