Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլադիմիր Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Պեսկովի, ՌԴ առաջատար լրատվամիջոցների հետ

Վլադիմիր Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Պեսկովի, ՌԴ 
առաջատար լրատվամիջոցների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի:

Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը: Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]