Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում առգրավվել է վերջին 25 տարվա ընթացքում թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը

ԱՄՆ-ում առգրավվել է վերջին 25 տարվա ընթացքում թմրանյութի ամենախոշոր 
խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սահմանային ծառայությունը հայտնաբերել է 77 մլն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Նյու Յորքի PIX11 հեռուստաընկերությանը: Նշվում է, որ թմրանյութի այս խմբաքանակը վերջին 25 տարվա ընթացքում հայտնաբերվածներից ամենախոշորն է: 

Հաղորդվում է, որ 1450 կգ կոկաինը փաթեթավորվել է 60 պարկում և թաքցվել կոնտեյների մեջ: Այն ԱՄՆ է բերվել Լատինական Ամերիկայից:

Սահմանային ծառայության աշխատակիցներն ամբողջ առգրաված խմբաքանակը փոխանցել են ԱՄՆ-ի ներքին գործերի աշխատակիցներին: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դեպքի հետ կապված առայժմ ձերբակալություններ չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]