Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող ճանաչվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող ճանաչվեց «Կորյուն» ռազմամարզական 
խաղերի մարզային փուլում

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Ճամբարակի ավագ, Ծովազարդի, Զոլաքարի N1 եւ Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը՝ թվով 40 աշակերտներ՝ իրենց զինղեկների հետ միասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ռազմամարզական խաղերի պատասխանատու ներկայացուցիչները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը եւ կրթության բաժնի առաջատար մասնագետ Եղիշե Մկրտչյանը, մրցումները բաղկացած էին չորս խաղերից . կարգապահ եւ ներդաշնակ, արագ եւ դիպուկ, բանիմաց եւ հնարամիտ,ամենագիտակ եւ խելացի: « Մրցումներն անցկացվեցին ըստ կանոնակարգի: Բոլոր չորս թիմերն էլ պատրաստված ելույթներ ունեցան, սակայն համառ պայքարում 60 միավորով հաղթող ճանաչվեց Ճամբարակի ավագ դպրոցի հավաքական թիմը՝ զինղեկ Նիկալ Ճաղարյանի ղեկավարությամբ: 56 միավորով երկրորդ տեղում էր Զոլաքարի N1 միջնակարգ թիմը, երրորդ տեղում՝ 39 միավորով Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը: Ճամբարակի ավագ դպրոցի թիմին մաղթում ենք հաջողություններ ու ակնկալում հաղթանակ «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում»,-ներկայացրեց Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]