Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում ունենալ չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Անհերքելի է, որ խաղաղությունն ու անվտանգությունն ուղղակիորեն հետաքրքրում են ՆԱՏՕ-ին: Մեզ քաջալերում է այն հանգամանքը, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդնում խաղաղության գործընթացի մեջ: Մեզ քաջալերում է նաև շփման գծի երկայնքով լարվածության շոշափելի նվազեցումը: ՆԱՏՕ-ի գնահատականն այն է, որ այս հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այն հաջողությամբ պսակված ռազմական լուծում ունենալ չի կարող»,- ասաց Ապատուրայը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ