Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊՆ ու ԱԳՆ նախարարները ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել են Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը

ՊՆ ու ԱԳՆ նախարարները ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել են Հայաստանից 
Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի համար հստակ հասկանալի են քաղաքական ու մարդասիրական այն նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանը հումանիտար առաքելության խումբ է ուղարկել Սիրիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ: Այդ հարցը քննարկել ենք Հայաստանի Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարների հետ: Ես լսեցի իրավիճակի վերաբերյալ նրանց պատճառաբանությունները: Մենք հստակ հասկանում ենք այն քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին»,- ասաց Ջեյմս Ապատուրայը:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]