Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ներքին գործերի նախարարի հետ

Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ներքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը  հանդիպել է  Բելառուսի ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Իգոր Շունևիչի (Игорь Шуневич) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահպան ոլորտում հայ-բելառուսական համագործակցության արդի իրավիճակն ու հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Հայաստանի և Բելառուսի ինտեգրացիոն կառույցների անդամակցության համատեքստում նշված ոլորտում փոխգործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնմանն առնչվող հարցերին։ 

Երկուստեք արձանագրվել է, որ ՀՀ դեսպանության և ԲՀ ՆԳՆ միջև ակտիվ երկխոսությունը կնպաստի ՀՀ ոստիկանության և ԲՀ ՆԳ նախարարության միջև համագործակցության զարգացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]