1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում տեղի կունենա ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

Երևանում տեղի կունենա ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Տնտեսական համագործակցության և 
հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 12-ին կանցկացվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ  և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակից, հանդիպման նպատակն է բարձրացնել կողմերի համատեղ ընկալումը մասնակիցների տնտեսության հիմունքների վերաբերյալ և այդ նպատակով կողմերի միջև իրականացնել մակրոտնտեսական միտումների և կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների շուրջ տեղեկատվության փոխանակում:

Նախատեսվում են քննարկումներ մակրոտնտեսական, այդ թվում՝ ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունների ձևավորման, իրականացման և հեռանկարների, ինչպես նաև ֆինանսական ոլորտի զարգացման վերաբերյալ:

Անդրադարձ կկատարվի նաև այլ թեմաների, մասնավորապես պետական ֆինանսների կառավարմանը և վիճակագրությանը՝ ՀԸԳՀ «Տնտեսական համագործակցության» բաժնի ներքո: Նախատեսվում են նաև քննարկումներ Համաձայնագրի խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթների իրականացման շուրջ առկա առաջընթացի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և 2018 թվականի հունիսի 1-ին մտել պայմանական կիրարկման փուլ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]