Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարչար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել և վստահություն հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կշարունակեն իրականացվել, կնախաձեռնվեն նոր նախագծեր: 

Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ուրախ է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի հետ և քննարկել պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև Սիրիայում մարդասիրական առաքելությանն առնչվող հարցեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]