ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ցուցադրել են «Վալկիրիա»-ի առաջին թռիչքը
17:15, 11 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Defense News պորտալը հրապարակել Է Kratos XQ-58 Valkyrie («Վալկիրիա») նոր ծանր սթելս-անօդաչուի թռիչքի տեսանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սարքի փորձարկումները տեղի են ունեցել մարտի 5-ին Արիզոնայի նահանգի Յումա զինափորձարանում: Առաջին թռիչքի ժամանակ անօդաչուն օդում գտնվել Է 76 րոպե: Թեստավորման ընթացիկ փուլի շրջանակում պլանավորված Է եւս հինգ թռիչք:
«Վալկիրիա»-ն մշակել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան՝ «Քրաթոս» ընկերության հետ համագործակցությամբ: Անօդաչուն նախատեսված Է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներին ուղեկցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում