Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունն ավելացնում է մանկական քաղցկեղի բուժման նպատակով քիմիաթերապիայի համար տրամադրվող գումարի չափը

Պետությունն ավելացնում է մանկական քաղցկեղի բուժման նպատակով 
քիմիաթերապիայի համար տրամադրվող գումարի չափը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանկական քաղցկեղի քիմիաթերապիայի կուրսի համար տրամադրվող գումարը պետությունն ավելացնում է՝ 150 հազար դրամի փոխարեն դարձնելով 250 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը պետությունն իր վրա է վերցնում: Եվ մենք հաշվել ենք, որ դրա համար մոտ 50 մլն դրամ փող է պետք լինելու: Հայաստանում գրանցվում է սոլիդ ուռուցքների (հյուսվածքային ուռուցքներ`գլխում, որովայնում, թոքում) 100 դեպք, որից մոտ 70 դեպքը բուժվում է Հայաստանում, 30-ը՝ արտերկրում: Եվ այդ 70 դեպքի քիմիաթերապիայի ծառայությունները հավելյալ մոտ 50 մլն դրամի կարիք ունեն, որ հիվանդանոցային բուժման բոլոր ծախսերը փակվեն՝ բացառությամբ դեղերի: Մենք ամեն քիմիաթերապիայի կուրսի համար՝ առանց դեղերի, տալիս ենք մոտ 150 հազար դրամ գումար: Գիտենք, որ դա քիչ է: Որոշել ենք դա դարձնել 250 հազար դրամ՝ քիմիաթերապիայի ամեն կուրսի համար»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց՝ քանի որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ հազարավոր երեխաներ չկան, հաշվել են, որ մոտ 50 մլն դրամ գումար է պետք, որ այդ 150 000 դրամը դարձնեն 250 000: Թորոսյանը նշեց՝ դրա շնորհիվ երեխայի ծնողից չեն ուզի գոնե կատետոր, փոխարինվող պարագաներ, պալատի գումար և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]