Իսրայելի նախագահի կինը թոքի փոխպատվաստման վիրահատություն է տարել
16:19, 11 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահի տիկնոջը՝ Նեհամա Ռիվլինին դոնորի թոք են փոխպատվաստել: այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի դիվանատունը: Վիրահատությունից հետո, որը շարունակվել Է մի քանի ժամ, 73-ամյա հիվանդը մնում Է անզգայացման ներքո եւ միացված Է արհեստական շնչառության ապարատին:
«Նա կայուն վիճակում Է եւ շրջապատված ընտանիքի մերձավոր անդամներով»,- ասված Է մամուլի տեղեկագրում: Ռեուվեն Ռիվլինի կնոջը մեկ թոքի փոխպատվաստում Է պահանջվել թոքային ֆիբրոզի պատճառով, ինչով նա տառապում Էր մի քանի տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում