1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գավառում վեց տարեկան երեխան նկարչական աշխատանքների ցուցահանդես է բացել

Գավառում վեց տարեկան երեխան նկարչական աշխատանքների ցուցահանդես է բացել

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպվել էր գեղանկարչական խմբակի սան, վեցամյա Վանիկ Ալմոյանի առաջին ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, Վանիկը նկարում է 5 տարեկանից, իսկ կենտրոն է հաճախում երեք ամիս: «Ինչպես հավաստում է Վանիկի ուսուցչուհի Էլմիրա Բոստանչյանը՝ Վանիկը կարճ ժամանակահատվածում յուրացրել է նկարչության հնարքները եւ այսօր արդեն ներկայանում է ցուցահանդեսով: Վանիկը աշխատում է մատիտներով եւ ջրաներկով, պատկերում է իր շրջապատի իրերն ու իր գաղափարները դարձնում նկարներ: Առաջին ցուցահանդեսի առթիվ Վանիկին շնորհավորեցին նրա հարազատները, կենտրոնի սաներն ու կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը: Մասնագետների գնահատմամբ՝ վեց տարեկան Վանիկը ցուցաբերում է արտասովոր ընդունակություններ եւ մեծ սեր ու հակում դեպի նկարչությունը: Համոզված ենք, որ այդ շնորհները նրան շատ շուտով մեծ ճանաչում կբերեն»,- նշեց Ալվարդ Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]