Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում ավտոմոբիլները կհանդերձեն օրվա մութ ժամանակ ավտոմատ արգելակման համակարգով. Asahi

Ճապոնիայում ավտոմոբիլները կհանդերձեն օրվա մութ ժամանակ ավտոմատ արգելակման համակարգով. Asahi

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ավտոարտադրողներին պարտավորեցնել զբաղվելու այնպիսի համակարգի մշակմամբ, որը կարողանա առանց մարդու մասնակցության կանգնեցնել ավտոմոբիլը չլուսավորված ճանապարհին դրան մարդու վտանգավոր մոտենալու դեպքում: Այդ համակարգով ավտոմոբիլների հանդերձումն այս գարնանից կներառվի այն չափանիշների ցանկում, որոնք պարտադիր են ավտոմեքենայում ավտոմատ արգելակման սարքի առկայության հավաստագիր տալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել Է Asahi թերթը:

Այդ մասին որոշումն արդեն ընդունել Է պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը: Գերատեսչությունը մտադիր Է տեխնիկական կատարելագործումների միջոցով Էապես կրճատել չլուսավորված ճանապարհներին մարդկանց վրաերթերի թիվը:

Սարքը պետք Է ինքնուրույն կանգնեցնի ժամում մինչեւ 60 կիլոմետր արագությամբ ընթացող ավտոմոբիլը, եթե դրա առջեւ մի քանի մետր հեռավորության վրա անսպասելիորեն մարդ հայտնվի: Դա կպահանջի խցիկների, ռադարների, արգելակների կառավարման եւ ավտոմոբիլի երթեւեկության համակարգի աշխատանքի շատ հստակ սինքրոնացում, ինչպես նաեւ դրա ցոլալապտերների արդյունավետության բարձրացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]