1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախկինում 8 անգամ դատապարտված անձը բերման է ենթարկվել ոստիկանություն նվագարկիչներ գողանալու կասկածանքով

Նախկինում 8 անգամ դատապարտված անձը բերման է ենթարկվել ոստիկանություն 
նվագարկիչներ գողանալու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձորակապ գյուղի 35-ամյա մի բնակչից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարտի 4-ի ժամը 19.00-ից մինչև մարտի 5-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում իրենց տան դիմաց կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելով՝ գողացել են նվագարկիչը՝ պատճառելով 20 հազար դրամի վնաս: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նմանատիպ հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Արթիկի բաժնում:

Զանգահարած 30-ամյա տղամարդը հայտնում էր, որ ժամը 04.00-05.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց շենքի բակում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելով՝ գողացել են նվագարկիչը՝ պատճառելով 40.000 դրամի վնաս: 
Ոստիկանության Անիի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ- հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 9-ին, ժամը 21.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1984 թ. ծնված Արսեն Ս.-ն (նախկինում 8 անգամ դատապարտված, 27.12.2018 թ. համաներմամբ ազատ արձակված) և խոստովանել, որ հիշյալ գողությունները կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]