Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնաբերվել են կործանված եթովպիական ինքնաթիռի երկու սեւ արկղերը

Հայտնաբերվել են կործանված եթովպիական ինքնաթիռի երկու սեւ արկղերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 11-ին հայտնաբերվել են Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկու սեւ արկղերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Twitter-ում հայտնել Է ավիաընկերությունը:

Աղետի վայրում աշխատող մասնագետները գտել են թռիչքի պարամետրերի ինքնագրիչը եւ խոսքային ինքնագրիչը՝ օդաչուների հետ խոսակցությունների ձայնագրությամբ: Որոնողական գործողությունը շարունակվում Է, հավաքվում են հանրանավի բեկորները, որը գետնին բախվելիս ամբողջովկին ավերվել Է, մարդկանց մարմնամասերը տանում են նույնականացման: Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի Է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղեւորվում Էր Նայրոբի եւ ընկել Է թռիչքից վեց րոպե անց: Ընդամենը ավիաաղետի զոհ Է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր Է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]