Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել հայ հոգևորականների հետ

Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել հայ հոգևորականների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում  մարտի 8-ին դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու՝ Եվրոպայում ծառայող հայրապետական պատվիրակների, առաջնորդների և առաջնորդական տեղապահների հետ, որոնք Բուլղարիայում են գտնվում ՀԱԵ Եվրոպական թեմերի առաջին ժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին, դեսպան Սարգսյանը բարձր է գնահատել ժողովի անցկացման գաղափարը՝ կարևորելով հայապահպանմանն ուղղված Եվրոպայում ՀՀ դեսպանությունների և ՀԱԵ թեմերի միջև սերտ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ներկայացրել է ժողովի հիմնական նպատակներն ու քննարկվելիք շրջանակը: Նա կարևորել է Եվրոպական թեմերի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հայ եկեղեցու առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Այս համատեքստում նա կարևորել է Եվրոպայի թեմերի առաջնորդների և եվրոպական երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների համատեղ հավաքի կազմակերպման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բուլղարահայ համայնքին առնչվող հարցեր, կապված, մասնավորապես, հայապահպանման, Հայաստանի հետ կապերի ամրապնդման և այլ խնդիրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]