Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրապետությունում գրանցվել է պատվաստումների ցուցանիշի անկում

Հանրապետությունում գրանցվել է պատվաստումների ցուցանիշի անկում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատվաստումներից հրաժարվելու միտում է նկատվում: Վերջին հինգ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է պատվաստումների ցուցանիշի անկում մոտ 4 տոկոսով:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը:

«Մարդիկ հրաժարվում են պատվաստվել, չեն բերում պատվաստման իրենց երեխաներին: Այստեղ մեծ ազդեցություն են թողնում սոցիալական ցանցերը, որտեղ ապատեղեկատվությունը շատ է, մարդիկ էլ հավատում են: Շատ հաճախ տեսնում ենք, որ բժշկության հետ կապ չունեցող անձինք պատվաստումների դեմ հակաքարոզչություն են անում, խմբեր են բացում: Եվ այդ խայտաբղետ, ոչ հիմնավորված դիտարկումները լայն տարածում են ստանում ու թողնում են իրենց ազդեցությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Գայանե Սահակյանն ընդգծեց, որ պատվաստումների արդյունավետությունը վաղուց ապացուցված է: Եվ այն, որ որոշ հիվանդությունները, ինչպիսին են դիֆտերիան, փայտացումը,  ծաղիկը և այլն, որոնք այլևս չկան, խոսում է հենց այդ մասին:

«Հիվանդությունների գծով ահա այդ հանգիստ վիճակը տեսնելով՝ շատ ծնողներ ասում են՝ ինչու պատվաստենք երեխաներին, եթե դրանք չկան:  Պատվաստումների դեմ ակցիան կա աշխարհի տարբեր երկրներում, դա միայն Հայաստանին չի վերաբերում: Նույն Ֆրանսիան, Իտալիան այսօր կանգնած են այդ խնդրի առաջ, այնտեղ տարեց տարի ավելանում է պատվաստումներից հրաժարվողների թիվը: Չի բացառվում, որ աշխարհի խոշոր դեղարտադրող ընկերություններ ֆինանսավորում են այդ պատվաստումներից հրաժարվելու շարժումը»,- ասաց նա:  

Մասնագետը նշեց, որ փաստացի բուն պատվաստումը շատ ավելի էժան է արժենում, քան հիվանդանալու դեպքում իրականացվող բուժումը: Որպես օրինակ, Գայանե Սահակյանը ներկայացրեց կարմրուկը, որով հիվանդանալու դեպքում, եթե կան բարդություններ, ապա մեկ ու կես ամսվա հիվանդանոցային բուժման պարագայում առնվազն 250 հազար դրամ գումար է ծախսվում: Այնինչ նույն հիվանդության դեմ պատվաստումը արժենում է 1500 դրամ: Մյուս երկրներում այդ գները շատ ավելի բարձր են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]