Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում մտահոգիչ դրույթ է տեսնում

Էդմոն Մարուքյանը Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում 
մտահոգիչ դրույթ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարությունում մտահոգիչ է համարում հատկապես մեկ դրույթ:  Մարուքյանի կարծիքով՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցումը իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով՝ համանախագահներն հաշվի չեն առել 1991-ի հանրաքվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցում:

«Կարծում եմ, որ հայտարարության մեջ ամենամտահոգիչ ձևակերպումը հետևյալն է՝ ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում՝ իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով: Դա, ըստ էության, հակասում է հայկական կողմի այն սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի քաղաքացիները 1991թ. դեկտեմբերի հանրաքվեով ինքնորոշվել են: Եվ դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Եվ հիմա նորից պնդել, թե նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է՝ հաշվի չառնել արդեն եղած հանրաքվեն»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ այդ ձևակերպման մեջ պետք է ինչ-որ կերպ նշվեր, որ այդ հանրաքվեն եղել է, սակայն խնդիր կա, օրինակ, ներգրավելու նաև փախստականներին: Մարուքյանը նկատեց՝ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից առաջ պետք է  հայտարարություն լիներ, և դա հենց այդ հայտարարությունն է, որ  պետք է տարբեր ուղերձներ հղեր կողմերին:

Մարուքյանը վերահաստատեց իրենց աջակցությունն իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ներգրավել Արցախի ներկայացուցիչներին և ետ վերադարձնել բանակցային սեղան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին հայտարարություն էին տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am