1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կարմրուկի երկու դեպք

Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կարմրուկի երկու դեպք

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք: Առաջին դեպքը կապված է եղել Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու, իսկ երկրորդ բերովի դեպքը Վրաստանով Հայաստան եկած անձի հետ: Երկու դեպքում էլ հիվանդներն Հայաստանում բազմաթիվ մարդկանց հետ շփումներ են ունեցել:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը նշեց, որ երկու քաղաքացին էլ Հայաստանում ստացել են անհրաժեշտ բուժումներ:

«Հարցն այն է, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան, և այդ ընթացքում վարակակիրը շփվել է բազմաթիվ մարդկանց հետ: Հիմա մեր կանխատեսումներով, հնարավոր է, իրենց շփումներով պայմանավորված, ևս մեկ երկու դեպք մեր երկրում գրանցվի: Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ Հայաստանում ներկայում ունենք կարմրուկի հետ կապված պատվաստումների բարձր մակարդակ և այս փուլում բռնկումներ չեն սպասվում, մեզ մոտ իրավիճակը հանգիստ է»,-ասաց  Գայանե Սահակյանը: Չնայած այն հանգամանքին, որ պատվաստումների բարձր մակարդակ կա, այնուամենայնիվ, մասնագետը հորդորում է պատվաստվել բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով դա չեն արել:

«Պատվաստումը շատ կարևոր է, այն կանխարգելիչ բնույթ ունի: Այսօր աշխարհի մի շարք երկրներում հիվանդության բռնկումներ կան, խնդրի առաջ են կանգնել այնպիսի պետություններ, որտեղ երկար տարիներ կարմրուկի բռնկում չի եղել: Տարիներ շարունակ պատվաստումների թվի նվազմամբ պայմանավորված՝ խնդիրը նորից գլուխ է բարձրացնում»,-ասաց Գայանե Սահակյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտարարել է, որ աշխարհում կարմրուկի առումով տագնապալի իրավիճակ է: Կարմրուկը գլուխ է բարձրացրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Ֆիլիպիններում, Բրազիլիայում, Սուդանում, Թայլանդում, Ռուսաստանում, Վրաստանում և այլն:

«Քանի որ բազմաթիվ երկրներում կարմրուկի լայն տարածվածություն եղավ, հետևաբար պատվաստումների մեծ պահանջարկ առաջացավ: Շատ երկրներ, որոնք դիմում են պատվաստումների համար, ստիպված պետք է մի քանի ամիս սպասեն: Նման խնդրի առաջ կանգնեց Վրաստանը, որտեղ համաճարակային իրավիճակ է և Հայաստանն օգնեց՝ տրամադրելով պատվաստանյութ: Այն պետք է վերադարձվի մայիս ամսին»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայաստանում կարմրուկի բռնկում վերջին անգամ եղել է 2004-2005 թվականին և լայնամասշտաբ պատվաստումների արդյունքում 2007 թվականից նման խնդիր չի եղել: Տարեկան մեկ կամ երկու դեպք է լինում այն էլ բերովի: Խոսելով կարմրուկի առաջին ախտանիշներից՝ Գայանե Սահակյանը նշեց, որ դրանք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]