1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղիները

Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները 
քննարկել են համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  հանդիպմանը ներկա է եղել նաեւ համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական համագումարի ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ երկարամյա հայրենանպաստ գործունեությունը: Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ եւս կշարունակի ազգանվեր գործունեությունն ի նպաստ Հայաստանի եւ համայն հայության:

Էնթոնի Բարսամյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին, համահայկական կարեւորություն ունեցող խնդիրների լուծման հարցում համագումարի գործունեությանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային կառույցներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիների վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]