Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարն առաջարկում է էլեկտրոնային սիգարետները չհարկել որպես հումք

Առողջապահության նախարարն առաջարկում է էլեկտրոնային սիգարետները չհարկել 
որպես հումք

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է էլեկտրոնային սիգարետները հարկել որպես սովորական սիգարետ, այլ ոչ թե սիգարետի հումք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախարարն  այս մասին խոսեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով նախորդ շաբաթ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսությանը:

«Էլեկտրոնային սիգարետները Հայաստանում չեն հարկվում որպես սովորական սիգարետներ, այլ հարկվում են որպես ծխախոտային հումք: Դա աբսուրդ է, քանի որ դա հումք չէ, այլ պատրաստի արտադրանք: Դրանով փաստացի շրջանցվում են սովորական մաքսային շրջանակները: Եվ մենք առաջարկում էինք, որ էլեկտրոնային սիգարետների համար առանձին կոդ չլիներ, այլ դա հավասարեցվեր սովորական սիգարետի կոդին»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ Հարկային օրենսգրքի նախագծում ֆինանսների նախարարությունը որոշել էր էլեկտրոնային սիգարետները հարկել առանձին տողով: «Իմ խնդիրը ոչ թե որևէ բիզնեսի վնաս տալն է, այլ սիգարետի սպառումը նվազեցնելը»,-եզրափակեց նախարարը:

Ավելի վաղ՝ մարտի 7-ին կառավարության նիստում Հարկային օրենսգրքի  քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկխոսություն էին ունեցել նախագծով առաջարկվող որոշ դրույթների մասով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]