Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վախթանգովի անվան թատրոնում նշել են Էտուշի հուղարկավորության օրը

Վախթանգովի անվան թատրոնում նշել են Էտուշի հուղարկավորության օրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար դերասան Վլադիմիր Էտուշին կդիակիզեն մարտի 12-ին, արարողությունը տեղի կունենա փակ ռեժիմում, իսկ հուղարկավորությունը կանցկացվի Մոսկվայի Նովոդեվիչյե գերեզմանատանը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վախթանգովի թատրոնի առաջատար դերասան Վլադիմիր Էտուշը կյանքից հեռացել է մարտի 9-ին, կյանքի 97-րդ տարում։ Էտուշի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա նրա հարազատ թատրոնում մարտի 12-ին։

Էտուշը կինոյում առաջին դերը խաղացել է 1953 թվականին, Միխայիլ Ռոմի «Ծովակալ Ուշակով» ֆիլմում։ Նա խաղացել է ավելի քան 150 կինոնկարում։  Էտուշին առավել հայտնի են դարձրել դերերը Լեոնիդ Գայդայի «Կովկասյան գերուհի» (Սաախովի դեր), «12 աթոռ» և «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կատակերգություններում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]