Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ethiopian Airlines-ի օդանավը կործանվել է, այնտեղ գտնվել է 157 մարդ

Ethiopian Airlines-ի օդանավը կործանվել է, այնտեղ գտնվել է 157 մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 օդանավը, որտեղ գտնվել է 157 մարդ։

«Գրանցման ET-AVJ համարով Boeing 737-800 MAX օդանավը թռել է տեղական ժամանակով ժամը 08:38-ին  (Երևանի ժամանակով ժամը 09:38-ին) Ադիս Աբեբայի «Բոլե» միջազգային օդանավակայանից և կորցրել կապը  08:44-ին»,- ասվում է Ethiopian Airlines-ի մամուլի հաղորդագրությունում։

Ավիաընկերությունը մանրամասնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել են 149 ուղևորներ և անձնակազմի 8 անդամներ։ Կենդանի մնացածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում են փրկարարները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am