Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մարտի 11-ին սպասվող իրադարձությունները

 Մարտի 11-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 11-ին, մեկնարկում է «ՆԱՏՕ-ի Շաբաթ»-ը: Այն անցկացվում է Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանությունների նախաձեռնությամբ: Միջոցառմանը կմասնակցի նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, ով հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցներ են: «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչերը կամփոփեն նախորդ քառօրյան:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ նախատեսված է աշխատանքային քննարկում:

Երևանում կանցկացվի «Իրական սեփականատերերի ռեգիստր» հանրային քննարկում: Զեկույցներով հանդես կգան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթախչյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և այլք:

Լրագրողների հետ կհանդիպի թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նա կանդրադառնա Ստամբուլում Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվամբ պայմանավորված հնարավոր զարգացումներին: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ կխոսի տարածաշրջանային մարտահրավերներից:

Հանրապետությունում կարմրուկի և պատվաստումներով կանխարգելվող այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակը կներկայացնի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը:

Ստեղծվում է «Եվրոպական ծրագրերի» հիմնադրամ, որը նպաստելու է եվրոպական ծրագրերի համակարգմանը, իրականացմանը և օժանդակմանը: Թեմայի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի «Եվրոպական ծրագրերի» հիմնադրամի տնօրեն Ատոմ Մխիթարյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]