Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլադիմիրում նրբաբլիթներ ուտելու մրցույթի ժամանակ տղամարդ է մահացել

Վլադիմիրում նրբաբլիթներ ուտելու մրցույթի ժամանակ տղամարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում տղամարդ է մահացել՝ նրբաբլիթներ ուտելու մրցույթին մասնակցելու ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, դեպքը տեղի է ունեցել Մասլենիցայի (Բարեկենդան) տոնակատարության ժամանակ, քաղաքի հրապարկներից մեկում:

Վկաների խոսքով՝ մրցույթի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նա ընկել է գետնին: Տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, ժամանած շտապ օգնության մեքենան արձանագրել է քաղաքացու մահը:

Դեռևս անհայտ է՝ մահացածը խեղդվել է նրբաբլիթն ուտելիս, թե մեկ այլ պատճառ է եղել: Իրավապահ մարմինները կոչ են արել սպասել դիահերձման պատասխաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am