1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում շները հոշոտել են երկու տարեկան երեխային

ԱՄՆ-ում շները հոշոտել են երկու տարեկան երեխային

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանի երկու շուն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հայ Սփրինգս քաղաքում հոշոտել են երկու տարեկան երեխային և կծել են նրա տատիկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել ընտանեկան սեփականություն համարվող տարածքում: Կինը փորձել է պաշտպանել երեխային, սակայն վերջինս ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Տատիկին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպը:

«Սա աննախադեպ ողբերգություն է ընտանիքի համար: Մեր հետաքննությունը կհստակեցնի այն փաստերը, որոնք հանգեցրել են հարձակման, սակայն ոչ մի պատասխան չի կարող փոխհատուցել կորուստը»,- ասվում է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:

Կենդանիների վերահսկողական ծառայությունը տարել է շներին: 10 օրվա ընթացքում նրանց հետազոտելու են՝ պարզելու համար, թե արդյոք կատաղությամբ վարակված են, թե ոչ: Ժամկետի ավարտից հետո շներին կքնեցնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]