Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը մասնակցել է ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի գրքի շնորհանդեսին

 Վարչապետը մասնակցել է ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի գրքի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին «Զանգակ» գրատանը ներկա է գտնվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Գոռ Գևորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհանդեսին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին, գիտական հանրույթի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Իր հեղինակած գրքի առաջին օրինակը ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը նվիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գրքի շնորհանդեսին մասնակցելու համար՝ նշելով, որ դրանով իսկ ընդգծվում է վարչապետի կողմից ընթերցանությանը և ընդհանրապես գրքի հանրայնացմանը տրվող կարևորությունը:  

Ելույթներ են ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելիքյանը, «Զանգակ» գրատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]