1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 9-ին ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է VaticanNews-ը:

Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:

Կ. Նազարյանը ծնվել է 1966 թվականին Երեւանում: 1990 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1992 թ. սովորել և ավարտել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան:

2014-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]