Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Հայ-քուվեյթյան մշակութային կամուրջ՝ հանուն խաղաղության. անցկացվել է ազգային հանդիսություն


ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի ազգային վարժարանի տնօրինության եւ հոգաբարձուների նախաձեռնությամբ Աբդուլ Ազիզ Ալ Պապթին գրադարանի տնօրինության հետ համատեղ մարտ 5-ին անցկացվել է «Մշակութային երկխոսություն՝ հանուն խաղաղության» խորագրով միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը ներկա են եղել Քուվեյթի մտավորականներ եւ նշանավոր գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի հոգեւոր ու ազգային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկայացվել է հայկական ու արաբական մշակույթը: Ավարտին տեղի է ունեցել հայկական ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ պատրաստած վարժարանի կանանց հանձնախմբի կողմից:

Հանդիսությանը ներկա է եղել Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ