Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Պոլսո պատրիարքի մահվան առնչությամբ

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է 
հայտնել Պոլսո պատրիարքի մահվան առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իրենց խորը վշտակցությունն են հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Պոլսո Հայոց պատրիարքության պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից խորը ցավով իմացավ, որ Պոլսո Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն ավանդել է հոգին: Այս տխուր առիթով Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանությունն իրենց ցավակցությունն են հայտնում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Սրբազանին, Միաբանությանը, Կրոնական ժողովին և համայն Թուրքիայի հայությանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից արված հայտարարության մեջ։

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը նախատեսվում է մարտի 17-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]