Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Պոլսո Հայոց պատրիարք Մութաֆյանի համար կկատարվի հոգեհանգիստի կարգ
10:48, 9 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մարտի 10-ին Սուրբ Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ֆեյսբուք»-ի էջը:
Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում